Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.12.2014 | 00:00

Նրա բարկությանն ո՞վ կդիմանա, ո՞վ կկանգնի նրա զայրույթի և սրտմտության դեմ։ Նրա զայրույթը հալեցնում է իշխանությունները, ժայռերը խորտակվում են նրա առաջ։ Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ, ովքեր ապավինում են նրան նեղ օրերին. «նա ճանաչում է իրենից երկյուղ կրողներին։ Հեղեղելով վերջ կտա իր դեմ ըմբոստացածներին, և խավարը կհալածի նրա թշնամիներին»։


Նավումի 1. 6-8

Դիտվել է՝ 1321

Մեկնաբանություններ